Բավ է պառակտվել
23-11-2015 16:15

Կիևում տղամարդը փորձել է ձեռքի ուղեբեռի մեջ նռնակ անցկացնել օդանավ (տեսանյութ)

Կիեւում 35-ամյա տղամարդը փորձել է ձեռքի ուղեբեռի մեջ նռնակ անցկացնել օդանավ, հայտնել են Ազգային ոստիկանությունից։ «35-ամյա տղամարդը ոստիկաններին եւ օդանավակայանի անվտանգության ծառայողներին ասել է, որ «մոռացել է» պայուսակից հանել զինամթերքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նռնակը առգրավել են եւ ուղարկել փորձաքննության: Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնել են, որ ուղեւորի մոտ հայտնաբերված իրը նման է ՌԳԴ-5 նռնակի։ Հարուցվել է քրեական գործ «ապօրինի զենք պահելու» հոդվածով։ Տղամարդուն սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։