Բավ է պառակտվել
11-04-2015 10:31

Խարկովում ապամոնտաժել են սովետական գործիչների արձանները

Խարկովում նախորդ գիշեր ապամոնտաժել են սովետական գործիչների արձանները: Խոսքը գնում է տրակտորային գործարանի տարածքում գտնվող Սերգո Օրջոնիկիձեի, համանուն հրապարակում Նիկոլայ Ռուդնևի և Պոլտավսկի Շլյախ փողոցում Յակով Սվերդլովի արձանների մասին: Արձանների ապամոնտաժման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Այնտեղ երևում է, թե ինչպես է զինվորական համազգեստով մի խումբ տղամարդ  ապամոնտաժում արձանները: Այնուհետև նրանք տեղավորում են ապամոնտաժված արձանների մասերը մեքենայում: Տեսանյութում նաև երևում է, որ Ռուդնևի արձանըապամոնտաժելու ժամանակ հրապարակում միլիցիոներական մեքենա է կանգնած, սակայն իրավապահները չեն խոչընդոտել չարագործներին: