Բավ է պառակտվել
20-08-2015 11:59

Ղազախստանում փակվել են փոխանակման կետերը

Ալմաթիում փոխանակման կետերի մեծ մասը փակվել է: Հաջողվել է գտնել միայն մեկ բաց փոխանակման կետ, որի մոտ հսկայական հերթ է եղել, սակայն քիչ անց այն եւս փակվել է:Արժութային գործարքները դադարեցրել են նաեւ առեւտրային բանկերը, որոշ բանկեր փակել են իրենց կայքերը: Չեն աշխատում նաեւ տեխնիկայի խանութների կայքերը, փակ են որոշ առեւտրի տներ: Ինտերնետ-խանութները փակվել են թենգեի փոխարժեքի ճշգրտմամբ պայմանավորված գների վերագնահատման հետ կապված:  Աստանայի բնակիչները նույնպես չեն կարող ամերիկյան արժույթ գնել: Մայրաքաղաքում որոշ փոխանակման կետեր բացվելուց հետո անմիջապես փակվել են: Աքթաու քաղաքում չեն վաճառում ոչ դոլար, ոչ եվրո, ոչ ռուբլի: Ղազախստանի առեւտրային բանկերում այսօր դոլարի փոխարժեքը հասել է 259 թենգեի (դա 60 թենգեով ավելի է նախորդ որվա փոխարժեքի համեմատ): Հիշեցնենք, որ Ղազախստանն այսօր անցում է կատարել լողացող փոխարժեքի քաղաքականության: