Բավ է պառակտվել
29-04-2015 09:30

Ղազախստանի նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երդում է տվել:

Ղազախստանի նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երդում է տվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիսավոր արարողության ժամանակ Նազաբաևը, ձեռքը դրած Սահմանադրության վրա, խոստացել է հավատարմորեն ծառայել Ղազախստանին, խստորեն հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել նախագահի բարձր պարտականությունները: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Ղազախստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել 1991 թ-ից երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նրա օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած ազգաբնակչության 97,7 տոկոսը։ Կոմունիստ Տուրգուն Սիզդիկովը և ինքնաառաջադրված Աբելղազի Քուսաինովը ստացել են ձայների համապատասխանաբար 1,6 և 0,7 տոկոսը։