Բավ է պառակտվել
25-04-2015 09:51

Ղազախստանում վաղը նախագահ են ընտրելու

Ղազախստանում նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է, ցանկացած քարոզչություն արգելված է: Կիրակի, ապրիլի 26-ին երկրում պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Առաջադրվել են գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կոմկուսի ղեկավար Թուրգուն Սիզդիկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը: Հերթական ընտրությունները պետք է կայանային 2016 թվականին, սակայն դրանց արտահերթ անցկացմանը փետրվարին կողմ էր արտահայտվել Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի Խորհուրդը: