Բավ է պառակտվել
18-04-2015 13:37

Կարսում Հռոմի պապի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքում Ազգայնական օջախների նախաձեռնությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, որն օրերս Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածն իր անունով ՝ Հայոց ցեղասպանություն էր կոչել։ «Մեզ համար Հռոմի պապի խոսքերը ոչ այլ ինչ են, քան պարզապես զրպարտանք։ Ֆրանցիսկոսը պետք է հիշի Խաչակրաց արշավանքները. հենց կաթոլիկներն են մահ սփռել ամբողջ աշխարհում», – ասել է ազգայնամոլ կառույցի ղեկավար Մեհմեթ Օզը։ Միջոցառման մասնակիցները հանդես են եկել հայատյաց կոչերով, պարզել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Հիշեցնենք, որ ապրիլի12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»: