Բավ է պառակտվել
07-10-2014 11:13

Կանադայում տղամարդը կրակել է դպրոցականների վրա

Կանադայում կրակոցների դեպք է գրանցվել Տորոնտոյի կաթոլիկ դպրոցի մոտ, երկու աշակերտ զոհվել է, այս մասին հայտնում է Russian Today-ը:
Կասկածյալներից մեկն արդեն կալանավորվել է, իսկ երեքը հետախուզվում են: Զոհվածներից մեկը 15 տարեկան էր: Երկրորդ զոհը հարեւան դպրոցի սան էր, նրա տարիքի մասին չի հաղորդվում: Կանադական հեռուստաալիքի տվյալով՝զոհերի թիվը ոչ թե 2 է, այլ երեք մարդ:
Կրակոցների պատճառն անհայտ է: Ոստիկանությունը շղթայապատել է տարածքը եւ զննում է՝ զենք գտնելու ակնկալիքով: Հսկողության տակ են մոտակա դպրոցները: