Բավ է պառակտվել
23-06-2017 12:40

Կալինինգրադում քննարկել են ափերին փոկերի անկման դեմ պայքարի մեթոդները

Կալինինգրադի իշխանություները աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Կարմիր գրքում գրանցված ծովային կաթնասունների՝ մասնավորապես փոկերի սպաննությունների կանխարգելման հարցը: Քննարկմանը հատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների լեշերի չեզոքացման խնդրին, այս մասին հայտնել են շրջանային կառավարության մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության համար պատճառ են հանդիսացել Բալթիկ ծովի ափին, այդ թվում նաև ծովափերին հայտնաբերված սատկած փոկերի մասին ՌԴ բնապահպանության վերահսկողության Կալինինգրադի մարզի վարչությանն ուղղված բազմաթիվ դիմումները: Խորհրդակցությանը մասնակցել են ափամերձ շրջանների թաղապետարանների ղեկավարները, բնության և էկոլոգիայի տարածաշրջանային նախարարության ներկայացուցիչները, ՌԴ բնապահպանության վերահսկողության և ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության վարչությունների, «Կուրշսկայա կոսա» ազգային արգելոցի և Կալինինգրադի կենդանաբանական այգու ներկայացուցիչները:
«ՌԴ բնապահպանության վերահսկողության Կալինինգրադի մարզի վարչության տվյալներով, սատկած փոկերի մարմինների վրա առկա են հարվածների հետքեր, կտրած-ծակած և հրազենային վիրավորումներ, ինչն էլ վկայում է նրանց սպանությունների մասին: Տվյալ պահին, «Կուրշսկայա կոսա» Ազգային պարկի տարածքում, ծովափին կա կենդանու երեք դի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ շրջանն առաջին անգամ է բախվում նման խնդրի հետ: Դրա լուծումը գրված չէ բնապահպանական օրենսդրության մեջ: Բայց սատկած փոկերի մարմինները հրատապ կարգով վերացնելու որոշում է ընդունվել՝ վիրուսային հիվանդությունների օջախների առաջացումը կանխելու նպատակով:
« Մենք մշակել ենք կարգ, թե ինչպես պետք է թաղապետարանը շրջանի անասնաբուժական ծառայության և բնապահպանության վերահսկողության վարչության հետ միասին գործի նման դեպքերում: Հիմա դա տեղի կունենա հրատապ կարգով: Խնդիրը կլուծվի օրվա ընթացքում, լեշերը կչեզոքացվեն»,- մամուլի ծառայության փոխանցմամբ այդ մասին ասել է շրջանային կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շենդերյուկ-Ժիդկովը:
Փոկերը գրանցված են Միջազգային Կարմիր գրքում: Բալթիկ ծովում բնակվում է երեք արժեքավոր տեսակ: 2015թ. Կալինինգրադի կենդանաբանական այգու մասնագետները թողարկել էին հուշաթերթիկ, որում ասված էր, թե ինչ է հարկավոր անել՝ ափ նետված փոկի հանդիպելիս՝ չվնասելու համար թե՛ կենդանուն, թե՛ սեփական անձը:
Հուշաթերթիկում ասված է, որ Բալթիկ ծովի ափերին մարդկանց հետ կենդանիների հանդիպումների հաճախակիանալը կապված է նրանց թվաքանակի աճի հետ: Կենդանին ափ է դուրս գալիս՝ ծովային բնակմիջավայրին ձագերի հարմարվողականության բնական գործընթացի շրջանակներում: