Բավ է պառակտվել
18-05-2015 08:22

Կաբուլում մահապարտը հարձակվել է ՆԱՏՕ-ի մեքենաների շարասյան վրա

Կաբուլի օդանավակայանի մոտակայքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցոնված մեքենան: Պատահարը տեղի է ունեցել կիրակի՝ մայիսի 17-ին, օդանավակայանի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչ մահապարտը Toyota Corolla մակնիշի մեքենայով հարձակվել է օտարերկրյա զորքերի մեքենաների շարասյան վրա, որը Կաբուլի օդանվակայանից ուղևորվում էր դեպի ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման կետը: ՆԳՆ մամլո խոսնակի տեղակալ Նաջիբ Դանիշի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել օդանավակայանի հիմնական անցակետի մոտ: Վնասվել է օտարերկրյա մեկ մեքենա և երկու քաղաքացիական տրանսպորտի միջոց: Ականատեսները հաղորդել են առնվազն երեք քաղաքացիական անձանց մահվան մասին: Որևէ մեկը ահաբեկչության համար իր պատասխանատվությունը դեռևս չի ճանաչել: Մի քանի օր առաջ՝ մայիսի 13-ին, Կաբուլի Park Palace Hotel հյուրանոցի վրա զինյալների կողմից կատարված հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում նաև ինը օտարերկրացի՝ մեկ ամերիկացի և չորս հնդիկ: Բացի այդ յոթ մարդ վնասվածք է ստացել: Կատարվածի համար պատասխանատվությունն է ստանձնել «Թալիբան» շարժումը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են Աֆղանստանում 2016 թվականից հետո ռազմական ներկայությունը կրճատված ծավալով պահպանելու վերաբերյալ: Այժմ այնտեղ տեղակայված է ԱՄՆ զորքերի տասհազարանոց կորպուսը, ինչպես նաև ՆԱՏՕ երկրների երեք հազար զինծառայող: