Բավ է պառակտվել
06-08-2015 10:50

Ճապոնիայում հարգել են Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակը

Տասնյանկ հազարավոր մարդիկ հավաքվել էին Հիրոսիմայի Խաղաղության հուշայգում, որպեսզի հարգեն միջուկային ռմբակոծման զոհերի հիշատակը, որը տեղի էր ունեցել ուղիղ 70 տարի առաջ:
Առավոտյան 8:15 նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը. Հենց այդ ժամին էր 1945 թ-ի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն միջուկային ռումբնետել քաղաքի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 140 հազար մարդ:

Հիրոսիմայի ռմբակոծումից ոչ շատ անց երկրորդ միջուկային ռումբը նետվեց Նագասակի նավահանգստային քաղաքի վրա: Դրանից ամսից էլ պակաս ժամանակ անց Ճապոնիան հանձնվեց:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէն հավաքվածների առջև ելույթ ունեցավ, որտեղ նա ասաց, որ Հիրոսիմայի ռմբակոծության հիշատակը վառ ապայցուցն է նրա, որ միջուկային զինաթափումը պետք է շարունակվի: