Բավ է պառակտվել
27-10-2016 15:19

Իտալիայում մեկ գիշերում ավելի քան 70 ստորգետնյա ցնցում է գրանցվել

Իտալիայի կենտրոնական հատվածում ավելի քան 70 ստորգետնյա ցնցում է գրանցվել նախօրեին տեղի ունեցած 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Ամբողջ գիշեր շարունակված սեյսմիկ ակտիվության մասին տեղեկություններ է հաղորդում Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը:

Նախօրեին 5.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր Մաչերատայի նահանգում 9 կմ խորության վրա։

2.5-3.5 մագնիտուդով հետցնցումները շարունակվել են ամբողջ գիշեր։ Առավոտյան ժամը 5-ից հետո եւս 2 ուժեղ ստորգետնյա ցնցում է գրանցվել 4.1 մագնիտուդով։