25-11-2016 14:33

Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

 Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվե:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր խաչի կազմակերպության գլխավոր քարտուղար Ալի Ասղար Ահմադին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ԻԻՀ Սեմնան քաղաքից Դամղան ուղևորվող գնացքը «Հաֆթ Խան» կայարանի մոտակայքում բախվել է մարդատար մեկ այլ գնացքի, որից հետո հրդեհ է բռնկվել:

Ալի Ասղար Ահմադիի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել: