Բավ է պառակտվել
30-09-2014 10:54

Իրանում մահապատժի են ենթարկել կնոջ, ով սպանել է իրեն բռնաբարողին

Իրանում մահապատժի է դատապարտվել 26-ամյա Ռեյհանե Ջաբարին, ով սպանել էր իրեն բռնաբարել փորձող տղամարդուն, այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Նրա մահապատիժը նախատեսված էր ապրիլին, սակայն միջազգային հանրության ճնշման տակ հետաձգվել էր. այն ժամանակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարը խնդրել էր վերանայել գործը:


Երեքշաբթի կայանալիք մահապատժի մասին հայտնի է դարձել աղջկա մոր՝ Facebook-ում արված գրառումից: Նա պատմել է, որ հսկիչը բջջային է տրամադրել Ռեյհանեին, որն էլ զանգել է մորը և հրաժեշտ տվել: Նա կախաղան կհանվի։
2007-ին Ռեյհանեն դանակով հարված էր հասցրել Իրանի հետախուզության նախկին աշխատակցին, ով նրան թմրանյութով հյութ էր հյուրասիրել և փորձել սեռական բռնության ենթարկել: