Բավ է պառակտվել
23-10-2013 13:12

Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 ոստիկան

Իրաքի արևմտյան Անբար նահանգում տեղի ունեցած հարձակումների արդյունքում սպանվել է 8 ոստիկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ոստիկանության տվյալների` 4 ոստիկաններ զոհվել են սիրիական սահմանի մոտ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո:

Որոշ ժամանակ անց հարձակումներ են կատարվել 3 այլ հսկիչ անցագրային կետերի վրա: Արդյունքում զոհվել է ևս 4 մարդ:

Իշխանությունները նահանգում պարետային ժամ են սահմանել: