Բավ է պառակտվել
17-06-2016 11:42

Հնդկաստանում ցանկանում են կովերի նախարարություն ստեղծել

Հնդկաստանում ցանկանում են կովերի պահպանության եւ պաշտպանության հատուկ նախարարություն ստեղծել. կովերը երկրում սրբազան են համարվում:

Հաղորդվում է, որ դա Համաշխարհային հինդուիստական խորհրդի նախաձեռնությունն է, որն արդեն իր առաջարկն ուղարկել է վարչապետ Նարենդրա Մոդիին: Խորհրդարանը մտադիր է տվյալ հարցը քննարկել նոր նստաշրջանին, որը կսկսվի հուլիսին:

«Կովը կյանքի խորհրդանիշ է, մեր մշակույթի հոգին: Նրան բավականաչափ ուշադրություն չի դարձվում», — հայտնել է իր անունը չնշած պաշտոնյան:

Նրա խոսքով, գաղափարն այն է, որ կովերին փրկեն ոչնչացումից: Որպես հետեւանք, դա նաեւ կմեծացնի երկրում կաթի արտադրությունը:

Խոշոր եղջերավոր անասունների մորթն արդեն վաղուց լուրջ խնդիր է Հնդկաստանում: Դա հատկապես սրվել էր անցյալ տարի, երբ ամբոխը մահմեդականի նկատմամբ հաշվեհարդար էր տեսել տավարի միս ուտելու համար: Սպանությունը բռնությունների ալիք էր առաջ բերել եւ բանավեճեր էր ծնել երկրում կրոնական անհանդուրժողականության վերաբերյալ: