Բավ է պառակտվել
27-05-2015 10:03

Հնդկաստանում անոմալ շոգերից մահացածների թիվը գերազանցել է 1100-ը

Վերջին տվյալներով՝ Հնդկաստանի հարավային նահանգներում անոմալ շոգի զոհ են դարձել 1118 բնակիչներ։ Այս մասին հայտնում է  Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտը: Դեռևս երեկ հաղորդվում էր շուրջ 800 զոհի մասին։ Օդերևութաբանների տվյալներով՝ առավել տուժել է Անդհրա Պրադեշ նահանգը (48.4 աստիճան), որտեղ մահացել է 852 մարդ։ Եվս 266 մահվան դեպք է գրանցվել հարևան Տելանգանա նահանգում (46.8)։ Առաջիկա երկու օրերի ընթացքում երկրի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանները կպահպանվեն։