Բավ է պառակտվել
19-03-2015 11:07

Հնդկաստանում սկսվել է նոր Սու-30ՄԿԻ կործանիչի փորձարկումը

Հնդկաստանում սկսվել է առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչ Սու-30ՄԿԻ-ի օդային փորձարկումը, որը փոփոխված է BrahMos-А գերձայնային հրթիռները օգտագործելու համար: «Սկսվել է BrahMos-А գերձայնային հրթիռները օգտագործելու համար հարմարեցված առաջին Սու-30ՄԿԻ կործանիչի փորձարկումը: Երկրորդ ինքնաթիռի արդիականացման աշխատանքները շարունակվում են, և այն պատրաստ կլինի այս տարի», - հայտնեց համատեղ ռուս-հնդկական BrahMos Aerospace ձեռնարկության ղեկավար Սուդհիր Միշրան, ով պարզաբանեց, որ երկրորդ ինքնաթիռը անհրաժեշտ է փորձարկումների անընդհատությունը ապահովելու համար: BrahMos Aerospac-ի ղեկավարը պարզաբանեց, որ ինքնաթիռը մի շարք կարևորագույն փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, որոշվել են ինքնաթիռի կարևորագույն մասերի տեղակայման կետերը: Միևնույն ժամանակ կես տոննա թեթևացել և կես մետր կարճացել է BrahMos-А հրթիռի նոր տարբերակը: Այս պահին որոշվել է, որ տվյալ ծրագրով HAL ընկերության հզորությունների հաշվին կարդիակացվի նաև 42 Սու-30ՄԿԻ ինքնաթիռ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերին անհրաժեշտ 200 BrahMos-А հրթիռ գնելու համար հատկացվել է 1,1 միլիարդ դոլար: