Բավ է պառակտվել
29-09-2016 11:17

Երուսաղեմում տեղի է ունենում Շիմոն Պերեսի համաժողովրդական հրաժեշտի արարողությունը

Երուսաղեմում հրաժեշտ են տալիս Շիմոն Պերեսին. խորհրդարան է բերվել նրա դագաղը, որտեղ երկու օր շարունակ հազարավոր իսրայելցիներ կայցելեն՝ քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տալու:

Հրեական պետության 9-րդ առաջնորդը, որը խաղաղության Նոբելյան մրցանակակիր էր, մահացել է նախօրեին 93 տարեկանում՝ չապաքինվելով երկու շաբաթ առաջ տարած կաթվածից:

Փակ դագաղը, որը ծածկված է ազգային դրոշի սպիտակ-երկնագույն ծածկոցով, դրված է Քնեսեթի շենքին կից հրապարակում: Առաջինը ծաղկեպսակներ են դրել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանի նախագահ Յուլիյ Էդելշթեյնը, ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգը: Հետագա 12 ժամերի ընացքում Պերեսին կկարողանան հրաժեշտ տալ բոլոր ցանկացողները: Քբեսեթի մուտքերը մասնավոր տրանսպորտի համար փակ են:

Հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ Երուսաղեմում՝ Հերցլյա լեռան վրա գտնվող ազգային գերեզմանատանը, որին կմասնակցեն արտասահմանյան տասնյակ պատվիրակություններ:

Պերեսին անվանում են Իսրայելի հիմնադիր հայրերից մեկը, որոնք երկու հազար տարի հետո վերածնել են հրեական պետականությունը, նրան համարում են ռազմաարդյունաբերական համալիրի եւ գաղտնի պահվող միջուկային ծրագրի ստեղծողը, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացների ճարտարապետը: