Բավ է պառակտվել
15-06-2015 10:53

Վրաստանում Սգո օր է

Թբիլիսիում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, այսօր ժամը 08.30-ի դրությամբ, արձանագրվել է 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած: Նախնական տվյալներով, զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակվել էին: Իրականացվում են մաքրման աշխատանքներ: Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել էր 30 գիշատիչ։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ, Վրաստանի Ֆինանսների նախարարությունը Թբիլիսիում հեղեղումների հասցրած վնասը գնահատել է 40 մլն լարի` 18 մլն ԱՄՆ դոլար: Այսօր Վրաստանում հայտարարել է Սգո օր՝ ի հիշատակ հեղեղումների հետևանքով զոհվածների: