Բավ է պառակտվել
10-09-2016 08:06

Վրաստանում կգործի օդային տաքսի

Նոյեմբերից Վրաստանում կսկսի գործել օդային տաքսի: Ներկայումս Adjara Group ընկերությունն սպասում է թռիչքների արտոնագիր տրամադրելուն, եւ ենթադրաբար նոյեմբերի 15-ից օդաչուները կսկսեն կատարել առաջին ուղերթները: Այս մասին հայտնել է Adjara Group-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:

Մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Օտո Բերիշվիլին նշել է, որ ներկա փուլում ընկերությունը երթուղիների սխեմաներն է մշակում եւ որոշում է գնային քաղաքականությունը: Ընկերության տնօրինած օդանավերը ձեռք են բերվել ԱՄՆ-ում: Դրանք 8-տեղանի Beechcraft օդանավեր են, որոնք արտադրում է ամերիկյան Beech Aircraft ֆիրման, որը քաղաքացիական եւ ռազմական ավիատեխնիկա է թողարկում: Ինչպես հայտնել է Բերիշվիլին, «Ավիատոր» ապրանքանիշի անվան տակ հանդես եկող օդային տաքսին ուղերթեր կկատարի Կազբեգի, Բաթումի, Սվանեթի տարածաշրջանի եւ Վրաստանի այն շրջանների ուղղությամբ, որտեղ վայրէջքի հրապարակներ կան: