Բավ է պառակտվել
29-05-2015 13:52

Վրաստանում օրինականացնում են մարիխուանան

Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը։ Համապատասխան օրինագիծը օրենսդիր մարմնում գրանցվել է մայիսի 28-ին։ Մարիխուանայի օրինականացման նախաձեռնողի դերում հանդես է եկել փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն։ Համաձայն նախաձեռնության՝ մարիխուանայի պատրաստումը, ձեռքբերումը, պահումը կամ օգտագործումը առանց բժշկի նշանակման քրեորեն պատժելի արարք չէ։ Դրա հետ մեկտեղ՝ պատգամավորն առաջարկում է նաև նվազեցնել թմրանյութերի օգտագործման վարչական տուգանքը 500 լարիից (մոտ 218 դոլար) 100 լարիի (մոտ 43.6 դոլար):