Բավ է պառակտվել
13-11-2015 17:11

Վրաստանում 80 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Վրաստանում եղանակային  պայմանների պատճառով  առանց լույսի մնացած բաժանորդների թիվը հասնում է 80 հազարի: Այդ մասին հայտել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին  Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ: Չնայած վատ եղանակին, վերականգնողական աշխատանքները իրականացվում են շարունակական ռեժիմում, ասել է նա: Եղանակը Վրաստանում կտրուկ վատթարացավ նոյեմբերի 11-ին: Ուժեղ քամին, անձրևը, բարձր լեռնային ձյունն  ու մերկասառույցը շարունակում են խնդիրներ ստեղծել: Երկրի ինչպես արևելյան այնպես էլ արմտյան մասերի որոշ գյուղերում,  վնասվել են տներ, տապալվել` ծառեր: Անբարենպաստ եղանակը Վրաստանի արևմուտքից տեղափոխվելէ երկրի  արևելյան շրջաններ , որտեղ էլեկտրաէներգիա չի մատակարարվում 35 հազար բաժանորդի: «Energo -Pro Georgia ընկերությունը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում երկրի տարածաշրջաններում  առավոտվանից  աշխատում է արտակարգ ռեժիմով: Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիա չի մատակարարվում է 80 հազար բաժանորդի, որոնք կազնում են ընկերության բաժանորդների  8%-ը», - ասել է փոխնախարարը: