Բավ է պառակտվել
24-02-2016 09:08

Նեպալում 23 ուղևորներով և անձնակազմի անդամներով օդանավ է անհետացել

Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր ինքնաթիռ է անհետացել Նեպալի լեռներում: 
«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ օդանավում եղել է 20 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, այդ թվում` 2 արտասահմանցի և 2 երեխա։ Ինքնաթիռն իրականացնում էր Պոկհարա- Ջոմսոմ չվերթը։ 
Օդանավի հետ կապը կորել է օդ բարձրանալուց ուղիղ մեկ ժամ անց՝ երևանյան ժամանակով 5.20-ին։  
Նեպալի իշխանությունները բանակային ուղղաթիռ են ներառել ուղևորատար ինքնաթիռի որոնման աշխատանքներում: