Բավ է պառակտվել
07-05-2015 09:39

Հռոմի գլխավոր օդանավակայանը բռնկված հրդեհի պատճառով փակ է (լուսանկարներ)

Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի երրորդ տերմինալի ուղեբեռի բաժանմունքում հրդեհ է բռնկվել: Կրակը տեղայնացվել է, բայց այն դեռևս չեն մարել: Օդանավակայանը փակ կլինի առնվազն մինչև տեղական ժամանակով ժամը 2-ը: 

Հաղորդվում է, որ հրդեհի վայրում աշխատում է 20 հրշեջ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով 3 մարդ է տուժել. նրանք թունավորվել են շմոլ գազից: Ֆյումիչինո օդանավակայանում բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել: