16-06-2017 18:13

Գերմանիայում արգելվել է մորթիների ֆերմաների գործունեությունը

Գերմանիայում կփակվեն մորթիների բոլոր ֆերմաները: Երկրի կառավարությունը նման որոշում է կայացրել՝ զանգվածային բողոքի ակցիաների և «PETA» կազմակերպության ակտիվիստների կողմից հաճախակի ներկայացվող խնդրագրերի արդյունքում:
Օրենքն անրդեն ուժի մեջ է մտել: Մորթի արտադրող բոլոր ֆաբրիկաները պետք է փակվեն հինգ տարվա ընթացքում: Նման օրենքներ գործում են նաև Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի և Ճապոնիայի տարածքում:
Հիշեցնենք, որ վերջերս «fur free» շարժմանը միացել է նաև «Yoox Net-a-Porter» խումբը: Ընկերության «Net-a-Porter», «Yoox», «Mr Porter» և « The Outnet» օնլայն խանութներում այլևս բնական մորթուց պատրաստված հագուստներ և աքսեսուարներ չեն վաճառվի: