Բավ է պառակտվել
09-02-2016 12:03

Գերմանիայում երկու գնացքներ են բախվել

Գերմանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել են մի քանսը, տուժել` 150 մարդ: Վթարը տեղի է ունեցել Բավարիա դաշնային հողում: Անհասկանալի պատճառներով, երկու գնացքները  բախվել են դեմ հանդիման: Հարվածի հետևանքով մի քանի վագոն ռելսերից դուրս է եկել: Նշվում է, որ 150 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: 

 Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, նաև ուղղաթիռներ: Լրացուցիչ փրկարար ուժեր են ժամանել ինչպես Բավարիայի տարբեր շրջաններից, այնպես էլ հաևան Ավստրիայից: Deutsche Bahn-ի մամուլի խոսնակը հայտարարել է, որ, ըստ վարկածներից մեկի, վթարը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ անցնելու միայն մի ուղի կա: Այնուամենայնիվ, նա դժվարացել է բացատրել, թե ինչու է գնացքներ էին միմյանց հակառակ դիրքում հայտնվել: Վթարի վայրի երկաթուղային հատվածի օպերատոր է հանդիսանում Transdev ընկերությունը, որն այդ իրավունքը ստացել է DB Regio-ից: