19-08-2017 12:59

Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխեն

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ մարզում կբացվի հայկական ավանդական թոնիր՝ լավաշ թխելու համար, այդ մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան Facebook-յան պաշտոնական էջում:
«Օգոստոսի 20-ին Սաքսոնիա-Անհալթ մարզի Ցուհաու համայնքում հանդիսավոր կերպով կբացվի հայ թոնրագործի կառուցած առաջին թոնիրը: բացումը կկայանա եռօրյա գյուղատնտեսական փառատոնի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: