Բավ է պառակտվել
01-05-2015 11:23

Ֆիլադելֆիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում ոստիկանների կողմից Բալտիմոր քաղաքի սևամորթ բնակիչ Ֆրեդի Գրեյի սպանությունից հետո բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների հետ բախումներ տեղի ունեցան: Ցերեկը քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Երեկոյան ամբոխը դարձավ ավելի մարդաշատ և տեղափոխվեց Րիթենհաուսի հրապարակ: Երբ ցուցարարները փորձեցին դուրս գալ դեպի քաղաքով անցնող I-95 ուղին, ոստիկանությունը նրանց հետ շպրտեց: Ցույցի մասնակիցներից շատերը ձեռքերը վեր էին բարձրացնում և բղավում էին «Ձեռքերը վեր» բառակապակցությունը: Ցուցարարները նստեցին Բրոդ Սթրիթ փողոցում՝ արգելափակելով երթևեկությունը: Ավելի ուշ ամբոխը տեղափոխվեց դաշնային բանտի մոտ և սկսեց բղավել «Դուք մենակ չեք»: Ազատազրկվածները ի նշան ցուցարարների հետ համերաշխության պատասխանեցին վառված լույսերով: Հիշեցնենք, որ 25-ամյա Գրեյը կալանավորվել էր քրեական գործունեության մեջ կասկածով: Ոստիկանների պնդմամբ նա փորձել էր փախուստի դիմել: Ոստիկանություն տեղափոխելուց հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ընկել էր կոմայի մեջ և մեկ շաբաթ անց մահացել: Գրեյի մահը դարձավ Բալտիմորում զանգվածային խռովությունների, ինչպես նաև այլ քաղաքներում ցույցերի պատճառ: