Բավ է պառակտվել
21-02-2017 12:48

Դուբայում հետաքննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները

Դուբայի Cayan Group զարգացման ընկերությունը շարունակում է ռուս մոդելի իրավական հետապնդումը, որը վառ կադրերի համար առանց որևէ ապահովագրական պարանի կախվել է Cayan Tower երկնաքերի կտուրից. Այս մասին հայտնում են հիշյալ ընկերությունից:
Ավելի վաղ Instagram-ում հայտնվել էր 23-ամյա մոդել Վիկտորիա Օդինցովայի տեսահոլվակը, որում երևում է, որ աղջիկը կանգնած է 73-հարկանի երկնաքերի բետոնե սալաքարի վրա, ձեռքով հենվել է մի կողմի, և կընկնեի, եթե նրան չպահի կողքի երիտասարդը: Հետո Վիկտորիան ավելի վտանգավոր քայլ է անում, իջնում է սալաքարից, և բռնվելով երիտասարդի ձեռքից մնում է օդում կախված: Երկնաքերում նրա վտանգավոր արարքից հետո Դուբայի ոստիկանությունը ռուս աղջկան հրավիրել է բաժին, որպեսզի վերջինս խոստում ստորագրի, որ այլևս իր կյանքը վտանգի չի ենթարկի:

 
«Ռուս մոդելի վտանգավոր հնարքից հետո մենք շարունակում ենք իրականացնել համապատասխան իրավական միջոցառումները»,- հայտնել են Cayan Group-ից:
Ռուս աղջկա արարքը դատապարտելու և «իրավական գործընթաց» սկսելու մասին ընկերությունը հայտնել է անցած ուրբաթ: Ընկերությունից ընդգծել են, որ հնարքը կատարվել է առանց անվտանգության կանոններին հետևելու, և առանց իրենց թույլտվության:
«Չնայած այն բանին, որ Cayan Tower-ը հաճախ է օգտագործվել էքստրեմալ սպորտային միջոցառումների համար, բոլոր դեպքերում էլ անվտանգության և շտապ օգնության ծառայությունները տեղում են եղել: Այս կամ այն միջոցառումը թույլատրելուց առաջ մենք իրականացնում ենք որակավորում ունեցող մասնագետների ընտրության գործընթաց (մանավանդ երբ խոսքը վերաբերվում է կյանքի համար վտանգավոր և ռիսկային միջոցառումներին),և անվտանգության ու պահուստային միջոցառումների վերլուծություն»,- ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
« Մենք ոչ մի պարագայում չենք կարող տիկին Օդինցովային ազատել իր չմտածված քայլերի համար պատասխանատվությունից»,- ասված է հայտարարության մեջ:


Հաղորդագրության համաձայն ընկերությունը կվերանայի նաև երկնաքերի անվտանգության համակարգերը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չգրանցվեն:
«Անհապաղ իրավական գործընթացը սկսվել է այս միջադեպի առթիվ, և այն կվերաբերվի կանոնների բոլոր խախտողներին ՝ բոլոր մակարդակների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: