Բավ է պառակտվել
11-06-2016 10:10

Թաիլանդում վթարի հետևանքով նույն դպրոցի 11 ուսուցիչ է զոհվել

Թաիլանդում արագընթաց մայրուղու վրա վթարի ժամանակ կողաշրջված միկրոավտոբուսում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել են «Կումկլաօ Սակոլա» մասնավոր միջնակարգ դպրոցի 11 ուսուցիչներ: Ճանապարհային ոստիկանության տվյալներով ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Բանգկոկի դպրոցի 14 ուսուցիչներ ու դպրոցական աշխատակազմի մեկ աշխատակից, որը վարում էր ավտոբուսը, ուշ երեկոյան վերադառնում էին Բանգկոկ՝ 200 կմ հեռավորության վրա գտնվող Ռայոնգ նահանգում դպրոցի մասնաճյուղերից մեկն այցելելուց հետո: Երբ միկրոավտոբուսը մտել է արագընթաց մայրուղի, որը կապակցում է Թաիլանդի Արեւելյան ափը Բանգկոկի հետ, առջևի անիվի անվադողը պայթել է: Միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը, մխրճվել մայրուղու բաժանարար պատի մեջ, կողաշրջվել ու այրվել: Վթարից հետո ողջ են մնացել միայն չորս կին, որոնք կարողացել են կոտրել կողքի ապակիները ու դուրս գալ, երբ հրդեհը նոր էր սկսվում: Փրկվածներն են ավտոբուսը վարող կինը, երկու ուսուցչուհի եւ Ֆիլիպինների մեկ քաղաքացի, որը անգլերենի ուսուցչուհի է: Բոլորը հիմա Չոնբուրի նահանգի հիվանդանոցներում են: 11 մարդ չի կարողացել դուրս գալ այրվող միկրոավտոբուսից: Նրանց մարմինները ուժեղ այրվել են, ինչը դժվարացնում է նրանց նույնականացումը: Եվ քանի որ ցուցակը դեռ չի հրապարակվել դեռ պարզ չէ՝ արդյոք զոհվածների շրջանում կան նաև օտարերկրացիներ: