Բավ է պառակտվել
22-01-2015 10:32

Դոնեցկի կանգառում ական է ընկել. զոհվել է 13 մարդ

Դոնեցկի Լենինյան շրջանում գտնվող կանգառում ական է ընկել: Արդյունքում զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունների հայտարարության մեջ:Ըստ նախնական տվյալների՝ գնդակոծումը արվել է միկրոավտոբուսից: Ինչպես հայտնել է Դոնեցկի ԱԻՆ-ը, ավելի վաղ ուկրաինացի ուժայինները հրետանակոծել են Լենինյան շրջանը:

«Ըստ մեր նախնական տվյալների՝ վնասվել են տրոլեյբուսը և տրամվայը, կան տուժածներ, և հնարավոր է, զոհված խաղաղ բնակիչներ», — հայտարարել է ԱԻՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հարվածը կարող էր հասցնել ուկրաինական դիվերսիոն խումբը: Հունվարի 21-ին հրատարակված ԵԱՀԿ ամենամյա հաշվետվությունում նշվել է, որ Դոնեցկում հրետակոծման արդյունքում գրանցվել են ոչնչացումների բազում դեպքեր: