Բավ է պառակտվել
30-01-2015 15:10

Դոնեցկում գնդակոծվել է տրոլեյբուս և Մշակույթի տունը. կան զոհեր

Դոնեցկում՝ կանգառում տրոլեյբուսի և Կույբիշևի անվան Մշակույթի տան զանգվածային գնդակոծության հետևանքով, այս պահի տվյալներով, զոհվել է 12 մարդ: «Այսօր՝ 12:50, Մատրոսովի պողոտայի «Աշխատանքային ռեզերվներ» կանգառում գնդակոծվել է 14 երթուղու տրոլեյբուսը: Տուժել են տրոլեյբուսի ուղևորները և վարորդը, տվյալները ստուգվում են», - հաղորդվում է Դոնեցկի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է գնդակոծման փաստը: