Բավ է պառակտվել
04-10-2014 13:23

Դինքի սպանության գործով նոր զարգացում է գրանցվել

Նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացում է տեղի ունեցել:  Ինչպես տեղեկացնում է թուրքական My Net կայքը, գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը:   Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, որից հետո նա հեռացել է դատախազությունից:  Գործի քննության շրջանակում ավելի վաղ հարցաքննվել էր նաև հետախուզության մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Սաբրի Ուզունը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության մուտքի մոտ:  Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: