Բավ է պառակտվել
02-07-2016 12:09

Դաքքայում պատանդներ վերցրած գրոհայինները սպանվել են

Բանգլադեշի անվտանգության ուժերը հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակել երկրի մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում պահվող առնվազն 13 պատանդի:
Ըստ տեղեկության՝ գործողության ընթացքում սպանվել է 6 գրոհային։ Ավելի վաղ նշվում էր 18 մարդու ազատ արձակման մասին։ Բանգլադեշի իշխանություններից պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պատանդների ազատ արձակման գործողությունը, որը սկսվել էր երևանյան ժամանակով առավոտյան ժամը 6-ին, ավարտվել է։
Հիշեցնենք, որ զինված անձանց խումբը հարձակում էր գործել Դաքքայի ռեստորաններից մեկի վրա, որոշ աղբյուրների համաձայն՝ սրճարանի վրա։ Հաստատությունը գտնվում է շրջանում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները։ Զինված անձինք ներխուժել են ռեստորան և կրակ բացել։
Հարձակման ժամանակ սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 40 մարդ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը ստանձնել է պատանդառության պատասխանատվությունը: