Բավ է պառակտվել
04-05-2015 09:14

Ի պատիվ արքայադստեր ծննդյան՝ Մեծ Բրիտանիայում հուշադրամների շարք կթողարկեն (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում հուշադրամներ կհատվեն՝ ի պատիվ Քեմբրիջի դքսուհի Քեյթի և նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի դստեր ծննդյան: Բրիտանական թագավորական մետաղադրամների պալատը տարածել է 5 ֆունտ անվանական արժեքով մետաղադրամներ մայիսի 2-ին արքայադստեր ծննդյան կապակցությամբ:

Մետաղադրամներն արդեն արժանացել են Էլիզաբեթ II թագուհու, արքայադստեր ծնողների և ֆինանսների նախարարության հավանությանը։ Դրանց շրջանակի ծայրերին գրված է՝ «Ի պատիվ երկրորդ երեխայի ծննդյան», իսկ կենտրոնում նշված են ծնողների տիտղոսները՝ «Քեմբրիջի դուքս և դքսուհի»: Բացի այդ, նշված է նաև այս տարին, երբ կրկին ընտանիքը համալրվեց: Կհատվի 500 ոսկե և 9.5 հազար արծաթե մետաղադրամ: Կթողարկվեն նաև մեկ պենսո արժողությամբ արծաթե մետաղադրամներ, որոնք կստանան այն ծնողները, որոնց երեխաները ծնվել են արքայադստեր հետ միևնույն օրը: