Բավ է պառակտվել
15-01-2015 16:30

Թուրքիայում ցանկանում են Դինքի անունով փողոց անվանակոչել

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչելուն ուղղված աշխատանքներ է սկսել, տեղեկացնում է «Ակօս»-ը: 
Համայնքի ավագանու անդամները դիմել են քաղաքային խորհրդին, ինչի արդյունքում առաջարկն ընդունվել է: 
Այժմ քննարկվում է, թե որ փողոցն է անվանակոչվելու: Որոշման ընդունումից հետո այն ուղարկվելու է Ստամբուլի քաղաքապետարան: Հարցը քննարկվելու է նաև Դինքի ընտանիքի հետ: 
Ավելի վաղ Շիշլիի համայնքապետարանն էր դիմել քաղաքապետարան՝ Դինքի անունով փողոց կոչելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել էր այն: Բաքըրքյոյի համայնքապետարանը, սակայն, որոշել է նման արգելքի հանդիպելու դեպքում Դինքի անունով կոչել իրենց պատկանող մշակութային կենտրոններից մեկը: