Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Գլխավոր փոստի շենքի մոտ մեծաքանակ մարդիկ են հավաքվել:
Ճանապարհի մյուս կողմում մարդկանց ավելի մեծ խումբ է հավաքվել։ Մոտ 2 հազար մարդ հավաքվել է նաեւ Կրեշչատնիկ եւ Ինստիտուտսկայա փողոցներում։ Հիմնականում դրանք տարեց մարդիկ են եւ ուսանողներ։
Ցուցարարներից մեկը, որը ներկայացել է որպես Նատալյա, ասել է, որ իրենք ուղղվում են դեպի Ազգային բանկ։ «Մենք չենք ուզում, որ դոլարը թանկանա»,– ասել է նա։
Հաղորդվում է, որ Ազգային բանկի մոտ իրավիճակը հանդարտ է։