Բավ է պառակտվել
25-08-2016 08:52

Նոր երկրաշարժ Իտալիայի կենտրոնական մասում

Իտալիայի կենտրոնական մասում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 4.2 մագնիտուդով: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյմոլոգիական կենտրոնը:

Ճշգրտում են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից հյուսիս-արեւելք ու Լ՝ Ակուիլի քաղաքից 55 կմ հյուսիս՝ 2 կմ խորության վրա:

Երկրաշարժի հնարավոր հետեւանքների մասին դեռ տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 159-ի է հասել: