Բավ է պառակտվել
23-03-2016 09:57

Բրյուսելում ճշտել են ահաբեկչության զոհերի թիվը

Ճշտված տվյալներով՝ մարտի 22-ին Բրյուսելում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել Է 31 մարդ, ևս շուրջ 250 հոգի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել Է Բելգիայի մայրաքաղաքում գործող ճգնաժամային շտաբը: Ավելի վաղ հաղորդվել Է 34 զոհվածների մասին: Կենտրոնում նշել են, որ այս թվերը չի կարելի վերջնական համարել, քանի որ վիրավորների թվում կան օրհասական վիճակում գտնվող մարդիկ, և  զոհերի թիվը կարող Է աճել: Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ Է հայտարարված: