Բավ է պառակտվել
21-11-2015 09:33

Բրյուսելում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ

Բելգիայի իշխանությունները բարձրացրել են մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը: Այս մասին ասվում է Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնի հայտարարության մեջ:
«Ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը Բրյուսելում հասցվել է առավելագույն՝ 4-րդ մակարդակի»,- նշված է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ իրավիճակի վերլուծությունն իր հայտ է բերել լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է անվտանգության հատուկ միջոցառումների և բնակչության համար մանրամասն հրահանգների ընդունում: