Բավ է պառակտվել
22-12-2015 14:51

Բանտարկություն՝ մինչև հինգ տարի, Սուրբ Ծնունդը նշելու համար

Բրունեյի սուլթանությունում արգելել են Սուրբ Ծնունդը, իսկ այդ տոնը նշող մուսուլմաններին անգամ բանտարկություն է սպառնում՝ ընդհուպ մինչև հինգ տարի: Քրիստոնյաներին ևս նախազգուշացում է արվել, որ եթե նրանց բռնացնեն տոնակատարություններ կազմակերպելիս, նրանց ևս կբանտարկվեն: Սակայն միաժամանակ քրիստոնյաները տոնը կարող են նշել իրենց համայնքների ներսում: Միայն թե իրավունք չունեն ներգրավել մուսուլմաններին: Ըստ արգելքի՝ այժմ այդ երկրում տոներին ընդառաջ անհետացել են տոնածառերը, զարդարանքը, նույնիսկ Սանտա Քլաուսի գլխարկները: Նավթային պետությունում այս քայլին են դիմել այն մտահոգությունից, թե Սբ Ծննդի նշումը կազդի մուսուլմանների հավատի վրա: Ներկայումս Բրունեյի բնակչության մոտ 65% - ը մահմեդական են: Նրանցից շատերը դժգոհ են իշխանությունների արգելքից և, ի նշան բողոքի սկսել են սոցիալական ցանցերում #MyTreedom հեշթեգով ամանորյա լուսանկարներ տեղադրել: