10-06-2017 15:19

Բրազիլիայում ձերբակալել են «երկու աշխարհների շեֆի» որդուն

Բրազիլիայի ոստիկանությունը Սան Պաոլոյի օդանավակայանում ձերբակալել է Վինչենցո Մակրիին(Vincenzo Macrì)՝ Comisso կլանի ղեկավարին, որն Իտալիայի կալաբրիական «նդրանգետա» կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ է : Իտալական ոստիկանությունը հաստատել է հանցագործի ձերբակալման մասին տեղեկությունը:
Տղամարդը փորձել է ուղևորվել Վենեսուելա, որտեղ բնակվում էր կեղծ փաստաթղթերով: Հանցագործի ձերբակալման օպերացիան իրականացվել է բրազիլական ոստիկանության կողմից՝ իտալական հետաքննության և Ինտերպոլի աջակցությամբ: Բացի այդ, նրան մտադիր էին ընդգրկել Իտալիայում հետախուզվող ամենավտանգավոր հանցագործների ցուցակում:
Վինչենցոն մաֆիայի հայտնի պարագլուխ Անտոնիո Մակրիի որդին է , որին « երկու աշխարհների շեֆ» են կոչում: Նման մականունը ի հայտ է եկել Կանադայում և ԱՄՆ-ում նրա գործունեության արդյունքում: Անտոնիոն սպանվել է 1975թ.՝ կլանների միջև ընթացող տևական պատերազմի ժամանակ, որը ստացել է « նդրանգետայի առաջին պատերազմ» անվանումը:
Հունիսի սկզբին իտալական ոստիկանությունը ձերբակալել էր նդրանգետա մաֆիայի կլանի պարագլուխներից Ջուզեպե Ջորջիին, որը 23 տարի շարունակ գտնվում էր հետախուզման մեջ:
Քրեական հեղինակությանը ձերբակալելու գործողությունը իրականացվել է Կալաբրիա շրջանի նրա հարազատ Սան-Լուկա քաղաքում: