Բավ է պառակտվել
17-03-2016 12:03

Բրազիլիայում Instagram-ում ռասիզմով զբաղվող սադրիչնեչի խումբ են ձերբակալել

Բրազիլիայի Ոստիկանությունը սոցիալական ցանցերում վիրավորական ռասիստական մեկնաբանություններ գրելու կասկածանքով  հինգ մարդու է ձերբակալել: Հետաքննության պատճառ բրազիլուհի սևամորթ դերասանուհի Տաիս Արաուժուի հայտարարությունն է դարձել: Իր Instagram էջում բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ ստանալուց հետո նա խնդրել է ոստիկանությանը է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Ինչպես պարզել են իրավապահ մարմիններիը, ռասիստական մեկնաբանություններ գրելու մեջ կազմակերպված հանցավոր խումբ է ներգրավված եղել: Բոլոր ձերբակալվածները բնակվում են Բրազիլիայի տարբեր շրջաններում, իսկ նրանցից մեկը, որին Ոստիկանությունը խմբի  առաջատարն է համարում, անչափահաս է: 2015թ.  նոյեմբերին բրազիլական Criola կազմակերպության իրավապաշտպանները Facebook և Twitter կայքերում  ընդդեմ ռասիստական մեկնաբանությունների արշավ են սկսել: Ակցին անց է կացվել «Վիրտուալ ռասիզմ` իրական հետևանքներ» խորագրով: