Բավ է պառակտվել
09-06-2016 09:46

Բրազիլիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 15 զոհ

 

Բրազիլիայի հարավ-արևելքում` Սան Պաուլո քաղաքի մոտակայքում, ուսանողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, առնվազն 15 մարդ զոհվել է:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, ժամը 23.20-ին Սան Պաուլոյից քիչ հեռու գտնվող Բերտիոգա քաղաքապետարանում: Վթարի հետևանքով 31 մարդ վիրավորվել է: Ավտոբուսում եղել է 46 ուղևոր, նրանց մեծ մասը ուսանողներ էին: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Վթարի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: