Բավ է պառակտվել
22-03-2016 11:37

Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի

Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույն՝ չորրորդ մակարդակի: Ավելի վաղ, մի քանի պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ ։ Հաղորդվում է 17 զոհվածների, տասնյակ վիրավորների մասին։ Օդանավակայանն ամբողջովին փակ է։ Չվերթերը տեղափոխվում են Բելգիայի տարածաշրջանային այլ օդանավակայաններ։ Ըստ որոշ տեղեկությունների, պայթյունից առաջ լսվել են արաբերեն լեզվով բղավոցներ և կրակոցների ձայներ: