Բավ է պառակտվել
15-06-2016 13:52

Բելգիայում նախազգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին

Բելգիայի ոստիկանությունը հունիսի 15-ին բարձր պատրաստվածության վիճակի է բերվել, քանի որ տեղեկություններ կան երկրում ահաբեկչությունների նոր շարքի հավանականության մասին: Այս մասին հայտնել է Բրյուսելի ռազմավարական հետազոտությունների ու անվտանգության եվրոպական կենտրոնը:   Նշում են, որ երկրի հակաահաբեկչական ծառայությունը իրավապահ մարմինների շրջանում նախազգուշացում է տարածել: Այդ տեղեկություններով «Իսլամական պետություն» կազմաակերպության առնվազն երկու ահաբեկչական կառույց մի քանի շաբաթ առաջ Սիրիայից ԵՄ է ժամանել:

Առկա տվյալներով դրանցից մեկը ահաբեկչություն է ծրագրում Բելգիայում, մյուսը՝ Ֆրանսիայում: Ահաբեկիչները արդեն ստացել են զենք ու այլ սարքավորումներ ահաբեկչության կազմակերպման համար, հայտնում են Բելգիայի հատուկ ծառայությունները: