Բավ է պառակտվել
20-07-2015 08:33

Դեմի Մուրի տան լողավազանում երիտասարդի դի է հայտնաբերվել

Անհայտ երիտասարդի դի է հայտնաբերվել Բևերլի Հիլզի (ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ) տներից մեկում, որը պատկանում է հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրին: Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա տղամարդը լողալ չի իմացել և, ամենայն հավանականությամբ, սայթաքել է, ընկել լողավազանը և խեղդվել։ Ենթադրվում է, որ դերասանուհու բացակայության ժամանակ նրա գործակալը երեկույթ է կազմակերպել, որտեղ հրավիրված է եղել նաև այդ երիտասարդը։ Որոշ տվյալներով՝ դերասանուհու ներկայացուցիչը և մյուս հյուրերը որոշ ժամանակով հեռացել են լողավազանից՝ թողնելով երիտասարդին մենակ։ Իսկ վերադառնալուց հետո նրան գտել են լողավազանի հատակում։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները։