Բավ է պառակտվել
08-11-2014 16:23

Բողոքի ակցիա Բաքվում

Այսօր Բաքվում բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:  Բաքվի Բինա ավանում «Sovxoz ərazisi» զանգվածի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի պատճառն այն է, որ անձրեւների հետեւանքով ճանապարհը փլուզվել է եւ մեքենաները չեն կարողանում հասնել իրենց զանգված:Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ակցիան սկսվել է առավոտյան եւ հանգիստ ընթացք է ունեցել, քանի դեռ չի միջամտել ոստիկանությունը: Ոստիկաններից մեկը մահակով հարվածել է տարեց կնոջը, որից հետո ամեն բան խառնվել է իրար: Ոստիկանությունը դաժանաբար հաշվեհարդար է տեսել ակցիայի մասնակիցների նկատմամբ: