Բավ է պառակտվել
01-07-2016 09:37

Բաքվի ավտոշուկայում հրդեհ է բռնկվել

Բաքվի ավտոշուկայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ադրբեջանական աղբյուրների տվյալներով` հրդեհը տարածվել է 15-20 խանութում, որոնք տեղակայված են շուկայի մուտքի մոտ: Դեպքի վայրում օպերատիվ խումբ է աշխատում:

Հաղորդվում է, որ ներկա պահին կրակի մարման աշխատանքներ են տարվում: Դեպքի վայրում ԱԻՆ-ի հրդեհաշիջման պետական ծառայության շուրջ 10 ջոկատ է աշխատում:

Խանութների սեփականատերերը փորձում են ապրանքները դուրս բերել այնտեղից: Հրդեհի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: