Բավ է պառակտվել
10-08-2015 09:16

Ծեծի ենթարկված ադրբեջանցի լրագրողը մահացել է հիվանդանոցում

Բաքվում մահացել է ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը, ում շաբաթ օրը ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատները: Ալիևը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են ծանր վիրավոր վիճակում: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղեկություններ կան այն մասին, որ ծեծի պատճառ է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցում լրագրողի հնչեցրած քննադատությունը ֆուտբոլիստի հասցեին: